«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսումներին զեկուցումներով են հանդես եկել երկու տարբեր կլինիկաներ։ Նախ՝ ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ-ռևմատոլոգ Սյուզաննա Վարդանյանը խոսել է Ամերիկյան ռևմատոլոգների կոլլեգիայի կողմից ներկայացված մի շարք նորագույն դեղամիջոցների մասին, կարևորվել է բիոլոգիական դեղերի դերը ռևմատոլոգիայում և մուլտիդիսցիպլինար մոտեցման անհրաժեշտությունը թերապիան սկսելուց առաջ:
Մյուս զեկուցողը ԼՕՌ կլինիկական օրդինատոր Մանյա Դարբինյանն էր, թեման՝ «Քրոնիկ թարախային ականջի բորբոքում՝ բարդացած խոլեստեատոմայով և էպիդուրալ աբցեսով»։ Մանյա Դարբինյանը ներկայացրել է օտոգեն մենինգիտի կլինիկական դեպք, որն առաջանում է միջին ականջից վարակի տարածման հետևանքով և համարվում է օտիտի ծանր բարդություն։ Նա նաև խոսել է խոլեստեատոմայիի մասին, որն ուռուցքանման հիվանդություն է և կարող է առաջանալ միջին ականջի քրոնիկ բորբոքման հետևանքով։
Գիտական լսումը անցել է ինտերակտիվ քննարկումներով, գործընկերները բանախոսներին բազում հարցեր են ուղղել, մասնավորապես՝ քննարկել են ներկայացված կլինիկական դեպքը, ականջածին ուղեղային բարդությունները, առկա կանոնակարգերը։
.png)